Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Pacta sunt servanda

Pacta sunt servanda
07.01.2017 | 13:45

Հարցազրույց Բելհեռուստառադիոյի նախկին նախագահ, այժմ պետերբուրգցի մեդիակոնսուլտանտ Ալեքսանդր Զիմովսկու հետ:


-Ինչո՞ւ ռուսական ԶԼՄ-ներում վերջերս ակտիվորեն քննարկվում է Լուկաշենկոյի իրավահաջորդի թեման:
-Ես հիմքեր չունեմ խոսելու, որ թեման ակտիվորեն քննարկվում է: Սովորաբար այդ կարգի նյութեր գրում են ռուսական ԶԼՄ-ների Մինսկի թղթակիցները, և վերջին անգամ այդ թեման արծարծվեց Իսլամ Քարիմովի վախճանի առիթով: Կան նաև ռուսական հայրենասիրական մի շարք ռեսուրսներ, որ կերակրվում են այդ թեմայով: Բայց Բելառուսում այդ բոլոր հեղինակներն ու ռեսուրսները մի հոդվածով են անցնում՝ բելառուսաֆոբիա: Այդ պատճառով ժամանակավրեպ է խոսել թեմայի ծրագրված ակտուալացման մասին Ռուսաստանի/Կրեմլի կողմից:
-Ռուսական էլիտաները չե՞ն ցանկանում Լուկաշենկոյին փոխարինել ավելի չեզոք մեկով:
-Այս դեպքի համար լավ անեկդոտ կա. «-Կարո՞ղ է վագը մի տոննա միս ուտել:
-Կարողը՝ կարող է, բայց ո՞վ կտա»: Ամեն անգամ, երբ իրավահաջորդի որոնման խոսակցություն է բացվում, ողջամիտ մարդիկ հակահարց են տալիս՝ իսկ ինչո՞ւ որոնել իրավահաջորդ: Դա զուտ տնտեսական մոտեցում է, և ռուսական էլիտաներում Բելառուսի հետ համագործակցության հարցում կոնսենսուս կա: Պայմանական «Կրեմլի» ելակետն է, որ Բելառուս պետությունը, իշխանոթյունը և տնտեսությունը Բելառուսի պրոբլեմն են, առաջին պլանում փոխհարաբերությունների նոր սկզբունքն է, որի համաձայն Բելառուսն ազատ է վարվել իր ցանկացածի պես: Իսկ Ռուսաստանն ազատ է չվճարել Բելառուսի ազատության համար: Եվս մեկ նյուանս՝ թե Ռուսաստանի, թե Բելառուսի նկատմամբ Արևմուտքի հավակնությունների բացարձակ անընդունելիությունը մեր երկրներում համարյա հավասար է: Այսինքն՝ մենք ունենք միասնական ռազմավարական գաղափարական դիրքորոշում , իսկ «шаленая беларусiзацыя»-ն և «русскiй мiръ»-ը ընդամենը մանր տարաձայնություններ են մարտավարական հարցերում:
-Չի՞ սկսվում ռուսական ԶԼՄ-ներում հերթական արշավը Բելառուսի ղեկավարության դեմ, ինչպես 2010-ին «Կնքահայր Բատկայով»:
-Դուք իրավացի նկատեցիք, որ այդ ամենը արշավ է հիշեցնում: Սովորաբար այդօրինակ տեղեկատավական հորձանքը նետվում է թուլացնելու/ուժեղացնելու կողմերի բանակցային դիրքերը: Այս դեպքում խոսքը բոլորին հայտնի էներգակիրների գնի պրոբլեմի մասին է, որ հաստատված էր բելառուսառուսական պայմանագրերով, և Բելառուսի պարտքի: Կողմերի դիրքորոշումը հայտնի է, չեմ կրկնի, յուրաքանչյուրը շարադրում է իր տեսակետները, այդ թվում՝ ԶԼՄ-ներով: Իսկ շարադրանքի ագրեսիվության աստիճանը կախված է միայն կատարողի եռանդից ու տաղանդից: Այդ ենթատեքստում Բելառուսի և նրա նախագահի թեմայի արդիականացումը լիովին հնարավոր է: Չեմ կարող կանխատեսել, թե որքան ցավալի ու վիրավորական կլինի բելառուսական կողմի համար: Պուտինի կոնկրետ դիրքորոշումը հայտնի է՝ «Pacta sunt servanda»՝ «Ստորագրե՞լ ես՝ վճարիր»: Բելառուսի դիրքորոշման մասին ոչինչ չեմ կարող ասել՝ տեղեկացված չեմ, սակայն կարող եմ վկայել, որ բելառուսական կողմի բարեկամության ու համաձայնության տպավորիչ ժեստը անհապաղ կգնահատվի ու կարժևորվի ռուսական կողմում:

Զմիտեր ՊԱՆԿՈՎԵՑ, Наша Нiва, Բելառուս


Հ.Գ.
Ո՞վ վագրին մի տոննա միս կտա, եթե սկզբունքն է՝ «Pacta sunt servanda», փոխարենը՝ արա ինչ ուզում ես: Բելառուսում ժողովրդավարությունը հասել է իր գագաթնակետին, մնաց կենսամակարդակը: Մեկ էլ՝ Բատկան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ